Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ադրբեջանի մոնիթորինգի գծով համազեկուցողներ Իեն Լիդել-Գրենջերը (Միացյալ Թագավորություն) և Լիզ Քրիստոֆերսենը (Նորվեգիա) և Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.
«Մենք վերստին հրապարակում ենք 2022 թվականի դեկտեմբերի 16-ի մեր կոչը՝ Լաչինի միջանցքի երկայնքով ազատ տեղաշարժը վերականգնելու վերաբերյալ և մենք հիշեցնում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի վճիռը՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի և Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) 2023 թվականի փետրվարի 22-ի վճիռը, ըստ որի Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով։
Հայաստանը նշել է, որ ապրիլի 23-ին Լաչինի միջանցքի երկայնքով անցակետ տեղադրելու հարցով դիմելու է Միջազգային դատարան։ Կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ցանկացած միակողմանի քայլերից, որոնք կարող են ավելի բարդացնել ԵՄ-ի կողմից ամենաբարձր մակարդակով աջակցվող բանակցային ջանքերը և Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը։ Կոչ ենք անում ակտիվացնել սահմանային հարցերի շուրջ բանակցությունները և բոլոր վեճերը լուծել խաղաղ ճանապարհով։
ԵԽԽՎ զեկուցող Փոլ Գավանը (Իռլանդիա, Ուելս) նույնպես ձգտել է մուտք գործել Լաչինի միջանցք՝ տեղում իրավիճակի մասին առաջին ձեռքից գիտելիքներ ստանալու համար»,- ասված է հայտարարությունում: