Մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի պաշտոնական այցը Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն, Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա ապրիլի 28-ին: