Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրել

Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրել

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։

Ինչպես նշվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում, վրջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Նշվում է նաև, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ավտոշարասյունը մարդասիրական բեռ է հասցրել Ստեփանակերտ։

Leave a Reply

Your email address will not be published.