Այսօր՝ ապրիլի 28-ին, կրակոցներ են հնչել Շիրակի մարզում։
Ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում, դեպի Բուլվարային թաղամաս տանող ճանապարհին, Մենդելեևի 1 հասցեում կրակոցներ են հնչել։Ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված մոտ 15 պարկուճ, տաղավարի երկաթյա և ապակյա հատվածների վրա կրակոցի հետքեր։