Փաշինյանին «դավաճան» անվանած երիտասարդն աշխատում էր «Aspar Boutique Hotel»-ում

Փաշինյանին «դավաճան» անվանած երիտասարդն աշխատում էր «Aspar Boutique Hotel»-ում

Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանելու համար ոստիկանության բաժին տարված Սամվել Վարդանյանը գործատուի հետ խնդիրներ էր ունեցել իր կատարած արարքի համար: Նա ազատվել էր աշխատանքից:

«Շատ տհաճ խոսակցություն եմ ունեցել գործատուիս հետ, ինքը համաձայն չէր իմ ասածի հետ, ինձ ասաց՝ այդ արարքիցս հետո նույնիսկ հյուրանոց ոտք չպետք է դնեի, այդտեղ ես ադմինիստրատոր էի աշխատում: Ասաց, որ սխալ եմ, ո՞նց եմ ընտրված նախագահին բան ասում և այլն: Մեր տհաճ խոսակցությունից երկուստեք հասկացանք՝ այդ աշխատանքն այլեւս անհնար է: Իրենք կուսակցական չեն, բայց խնդիրն այն է, որ իրենք հասկացան, որ խնդիրներ կունենան իմ նման աշխատող ունենալու դեպքում», – Aravot.am-ին պատմել էր Սամվել Վարդանյանը:Հյուրանոցը որտեղ աշխատել է Սամվել Վարդանյանը գտնվում է Սայաթ- Նովա փողոցում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակի հարևանությամբ։Խոսքը՝ «Aspar Boutique Hotel»-ի մասին է։ Հյուրանոցը բացվել է տարվա սկզբին։

Կայքից զանգահարել են նշված հեռախոսահամարով։ Գրանցված հեռախոսին պատասխանող անձն ասել է, որ աշխատակիցն է հյուրանոցի, որեւէ տեղեկություն չունի, չի տեսել ոչ մի տեսանյութ։

Leave a Reply

Your email address will not be published.