Խաղաղության պայմանագրի առաջարկների վերաբերյալ մոտ շրջանում սպասվում են բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև. Արմեն Գրիգորյան

Խաղաղության պայմանագրի առաջարկների վերաբերյալ մոտ շրջանում սպասվում են բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև. Արմեն Գրիգորյան

Խաղաղության պայմանագրի առաջարկների վերաբերյալ մոտ շրջանում սպասվում են բանակցություններ, Ջերմուկում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Քննարկումներ են ընթանում»,- ասաց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանը հայտարարել է, որ, Հայաստանը 40 օրից ավելի է՝ չի փոխանցում առաջարկները՝ Գրիգորյանը նշեց, թե Ադրբեջանը ևս ուշացրել է, երբ Հայաստանն իր օրինակներն է փոխանցել։

«Դա շատ նորմալ է։ Մենք չենք փոխանցել մի պատճառով, որովհետև նախատեսվում էր բանակցություններ, դա էր պատճառը։ Կարծում եմ, որ Ադրբեջանը միջազգային հանրության ուշադրությունը կարևոր այլ հարցերից շեղելու քաղաքականություն է վարում»։

Նյութը՝ այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.