Ադրբեջանում սամբոյի մարզիչը մարզման ժամանակ ծեծելով սպանել է յոթամյա սանին

Ադրբեջանում սամբոյի մարզիչը մարզման ժամանակ ծեծելով սպանել է յոթամյա սանին

Ադրբեջանում ձյուդոյի և սամբոյի մարզիչ Մեհման Խալիլովը ծեծելով սպանել է յոթամյա երեխայի։ Միջադեպը տեղի է ունեցել Սումգայիթ քաղաքի մարզադպրոցում մարզման ժամանակ։

Տղայի ծեծի կադրերը ֆիքսել են տեսախցիկները։ Կադրերում երևում է, թե ինչպես է Խալիլովը, ով Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր է, ծեծում փոքրիկ սանին, քաշքշում նրա մազերից, ոտքերով հարվածում, գլխիվայր շուռ տալիս ու թափահարում։
Այս ամենի հետևանքով յոթամյա երեխան ստացել է պարանոցի կոտրվածք և տեղափոխվել մանկական հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։
Մարզչի նկատմամբ հարուցվել է քրեական գործ «Առողջությանը ծանր վնասվածք հասցնելը, որն անզգուշությամբ հանգեցրել է մահվան» հոդվածի հատկանիշներով։ Խալիլովը ձերբակալվել է, նրան սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։

Leave a Reply

Your email address will not be published.