Դեռ ապրիլի 23-ին՝ Արցախը գրեթե 140 օր շրջափակման մեջ պահելուց հետո, ադրբեջանական կողմը ապօրինի անցակետ էր տեղադրել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին՝ Հակարի գետի վրա կառուցված կամրջին։ Ադրբեջանի պնդումներով՝ ապրիլի 22-ի երեկոյան հայկական կողմը, ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ, միակողմանիորեն սահմանային անցակետ է տեղադրել գետի հակառակ ափին։ Պաշտոնական Բաքվից նշում էին, թե այս քայլով իրենք նույնն են արել, ինչ հայկական կողմը։
Մանրամասները՝ Բաց TV-ի պատրաստած տեսանյութում․