Արցախն այն դարպասն է, որի դուռը բացելուց հետո ճանապարհ է հարթվելու դեպի Հայաստան․ Տիգրան Աբրահամյան

Արցախն այն դարպասն է, որի դուռը բացելուց հետո ճանապարհ է հարթվելու դեպի Հայաստան․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը փաստացի իրագործեց իր կարևորագույն նպատակներից մեկը՝ Հայաստանն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետ տեղակայելը, իսկ Հայաստանի իշխանությունը ոչ միայն լուրջ քայլեր չձեռնարկեց կանխելու Արցախի հայաթափման, էթնիկ զտումների և մեր հայրենակիցների անվտանգության հետ կապված խնդիրները, այլ իր հայտարարություններով նպաստեց ադրբեջանական ագրեսիայի համար պարարտ հող նախապատրաստելուն, ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Արցախի հարցն իրենից վանելու և այլ սուբյեկտների դաշտ մղելու, Արցախին բացառապես հումանիտար հարցերում աջակցելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու Հայաստանի իշխող ուժի պատրատակամությունը, որում որևէ արձանագրում չկա ինքնորոշման իրավունքի ու դրա իրացման վերաբերյալ, Ադրբեջանի համար բարենպաստ դաշտ է ձևավորել նույնիսկ գրավոր պայմանավորվածությունների խախտմամբ  ապօրինի անցակետ տեղակայելու  ու Արցախում բարդագույն վիճակ հրահրելու համար»,- ընդգծեց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝  Ադրբեջանի ագրեսիվ քայլերը պետք է լուրջ մտահոգությունների առիթ լինեն նաև Ռուսաստանի համար՝ որպես ոչ միայն եռակողմ փաստաթղթի, այևլ Արցախում լուրջ՝ խաղաղապահ գործառույթ  ստաձնած կողմի։

Նա շեշտեց՝  Արցախի հանձնման գործընթացն ավարտելու՝ Հայաստանի իշխանությունների գլխավոր խոչընդոտը եղել ու շարունակում է մնալ արցախցիների անկոտրում պայքարը, դիմադրելն ու սեփական հողին նվիրված լինելու անսահման ձգտումը, որին պետք է բոլոր միջոցներով սատարել և մասնակցել։

Մանրամասները՝ այստեղ

 

Leave a Reply

Your email address will not be published.