Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի գործերի վերաբերյալ բովանդակային առումով ասելիք չունենք. ՀՀ գլխավոր դատախազ

Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի գործերի վերաբերյալ բովանդակային առումով ասելիք չունենք. ՀՀ գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի գործերի վերաբերյալ տվյալներ 2022 թվականի տարեկան հաղորդման  մեջ չի ներառել:Նրա գնահատմամբ՝ բովանդակային առումով Ազգային ժողովին ու հասարակությանը դեռ ասելիք չունեն:

«Որոշակի քննչական գործողություններ երկու վարույթներով էլ կատարվում են: Մարտի 1-ի գործը, որը կազմված է մոտ 800 հատորից ու այս պահի դրությամբ գտնվում է 1 քննիչի վարույթում, յուրաքանչյուր շաբաթ առնվազն մեկ անգամ զեկուցվում է ինձ,  քանի որ վարույթներով կան ժամկետներ, ըստ ժամկետների հրատապության՝ այդ դրվագները քննարկվում են», – Ազգային ժողովում հայտարարեց գլխավոր դատախազը: Նա գրություն է հասցեագրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին՝ խնդրելով դիտարկել  քննչական խումբ ձևավորելու հնարավորությունը:

«Այս ծավալի վարույթը մեկ քննիչի կողմից քննելն ուղղակի անիրատեսական է», – ընդգծեց Վարդապետյանը:

Նա կարծում է, որ 2023 թվականի հաղորդման մեջ 800 հատորի առանձին դրվագների վերաբերյալ հաշվետվություն կներկայացնեն:

Ինչ վերաբերում է Հոկտեմբերի 27-ի գործին՝ դատախազն ասաց, թե ինքը դեռ չի հասցրել անդրադառնալ դրան: «Այս 2 գործերից Մարտի 1-ն ինձ համար ամենաառաջնայինն  էր», – նշեց նա:

Հոկտեմբերի 27-ին տարվա երկրորդ կեսին կանդրադառնան:

Leave a Reply

Your email address will not be published.