Ինչո՞ւ Ռուսաստանը չի երաշխավորում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված դրույթները. Սարգիս Խանդանյանը՝ Պեսկովին

Ինչո՞ւ Ռուսաստանը չի երաշխավորում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված դրույթները. Սարգիս Խանդանյանը՝ Պեսկովին

Լրագրողների հետ զրույցում  ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ արձագանքելով հարցին, թե Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցությունները չե՞ն հակասում Պեսկովի հայտարարությանը ասել է , որ  նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատ կարևոր է և կարևոր է, որ այնտեղ արձանագրված դրույթները պահպանվեն, բայց նաև այստեղ հարցն այն է, թե ինչո՞ւ պարոն Պեսկովը չի ասում, թե ինչո՞ւ Ռուսաստանը չի երաշխավորում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված դրույթները,
«Մասնավորապես՝ Լաչինի միջանցքի անխոչընդոտ անցուդարձը, գերիների վերադարձը, և այլ հարցեր», – ասաց Սարգիս Խանդանյանը։
Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, թե Երևանի և Բաքվի հարաբերությունները կարգավորելու գործընթացում Մոսկվան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին այլընտրանք չի տեսնում։
«Կարգավորմանը նպաստող այլ իրավական հիմքեր առայժմ գոյություն չունեն, ուստի եռակողմ պայմանավորվածությունները ընդհանրապես այլընտրանք չունեն», – ասել էր Պեսկովը։

Leave a Reply

Your email address will not be published.