Վաշինգտոնում հայ-ադրբեջանական քննարկումներն այսօր ևս շարունակվում են, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Քննարկումներն այսօր էլ շարունակվում են։ Ըստ անհրաժեշտության՝ ընթացքի և արդյունքների վերաբերյալ կլինի հաղորդագրություն», – հայտնեց Անի Բադալյանը։
Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպումը: