Արմավիրի մարզում հոր գերեզմանի մոտ հայտնաբերվել է որդու դին․ Shamshyan.com

Արմավիրի մարզում հոր գերեզմանի մոտ հայտնաբերվել է որդու դին․ Shamshyan.com

Մայիսի 1-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Թաիրով գյուղի գերեզմանատանը տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու քննիչները նշված գերեզմանատանը հուղարկավորված Գուրգեն Գ․-ի շիրիմի մոտ հայտնաբերել են նրա 41-ամյա որդու՝ Երևանի բնակիչ Խաչատուր Գ․-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Leave a Reply

Your email address will not be published.