Ալեն Սիմոնյանը «հայրենասիրական» քայլ է կատարել. Թուրքիայում հայերենն է հնչել. «Հրապարակ»

Ալեն Սիմոնյանը «հայրենասիրական» քայլ է կատարել. Թուրքիայում հայերենն է հնչել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ «հայրենասիրական» խրոխտ քայլ է կատարել Թուրքիայում․ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գագաթնաժողովի շրջանակներում՝ լիագումար նիստին ելույթ է ունեցել հայերենով, այն պարագայում, երբ սեւծովյանի աշխատանքային լեզուն ռուսերենն է կամ անգլերենը, եւ նա երկու լեզվին էլ լիարժեք տիրապետում է։ ԱԺ նախագահն իր ելույթում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը․

«Նախորդ տարվանից Հայաստանը եւ Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել, որի շրջանակում հաջողվել է արձանագրել որոշակի ձեռքբերումներ, բայցեւ չլուծված խնդիրներն առայժմ շատ են: Հույս ունենք, որ մոտ ապագայում ցամաքային սահմանով հնարավոր կլինի ոչ միայն մարդասիրական բեռներ անցկացնել, այլեւ այն բացել միջազգային երթեւեկության, առեւտրի համար»: Խոսել է Լաչինի միջանցքը 5 ամիս փակ պահելու եւ ադրբեջանցիների տեղադրած անցակետի ու սպառնալիքների մասին՝ նշելով, որ այդ իրավիճակը «չի կարող հիմք դառնալ կայուն եւ տեւական խաղաղության համար»:

Leave a Reply

Your email address will not be published.