Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսադրող է որակել վաշինգտոնյան բանակցությունների արդյունքները։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում՝ կից հրապարակելով նաև ԱՄՆ Պետդեպի՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններին հաջորդած հայտարարությունը։
«Հուսադրող նորություններ Վաշինգտոնից։ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կայուն ներգրավվածությունը 4-օրյա բանակցություններում։ Առաջընթաց կարող է լինել միայն երկխոսության միջոցով։ Մենք շարունակելու ենք մնալ Հայաստանի ու Ադրբեջանի կողքին և աշխատել մեր գործընկերների հետ կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ», – գրել է Կլաարը։