ՌԴ խաղաղապահների միջոցով սնունդ ու դեղորայք է ուղարկվել կրկնակի շրջափակման մեջ հայտնված Արցախի գյուղեր

ՌԴ խաղաղապահների միջոցով սնունդ ու դեղորայք է ուղարկվել կրկնակի շրջափակման մեջ հայտնված Արցախի գյուղեր

Մայիսի 5-ին ՌԴ խաղաղապահների միջոցով որոշ քանակությամբ սնունդ ու դեղորայք է ուղարկվել կրկնակի արգելափակման մեջ հայտնված Շուշիի շրջանի 4 գյուղի բնակչությանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արացախի հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Ադրբեջանական խոչընդոտների պատճառով դադարել էին նաև բոլոր տեսակի հումանիտար մատակարարումներն այդ գյուղերի բնակիչներին, և վերջին օրերին սուր հումանիտար ճգնաժամ էր առաջացել այնտեղ՝ առանց առաջին անհրաժեշտության պարագաների որևէ պաշարի:Այսօր վերջապես կարողացել ենք ԱՀ կառավարության կողմից ՌԴ խաղաղապահների միջոցով մեկ բեռնատար սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ ուղարկել նշյալ համայնքների բնակիչներին:

Ադրբեջանը շարունակում է Արցախի լիակատար շրջափակումը և՛ Արցախ-Հայաստան սահմանին տեղադրված ապօրինի անցակետի, և՛ Շուշիի մոտ ճանապարհի՝ արդեն բացահայտորեն ադրբեջանական պետության կողմից ապօրինի արգելափակման միջոցով:Իսկ Արցախի հումանիտար մատակարարումները կատարվում են ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից՝ խիստ սահմանափակ ծավալներով: Լրացուցիչ ջանքեր ենք գործադրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից փոխադրումների վերականգնման ուղղությամբ»,-ասվում է գրառման մեջ։

Leave a Reply

Your email address will not be published.