Ամեն ինչ արվում է, որ բանակի հեղինակությունը հնարավորինս հավասարեցվի «պլինտուսի» մակարդակի. Հրանտ Թոխատյան

Ամեն ինչ արվում է, որ բանակի հեղինակությունը հնարավորինս հավասարեցվի «պլինտուսի» մակարդակի. Հրանտ Թոխատյան

Ամոթ է նման զինվորականներին դատելը, նրանք այն մարդիկ են, որոնք հաղթանակ են բերել երկրին, Գրիգորի Խաչատուրովի գործով դատական նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Հրանտ Թոխատյանը։

«Իսկ այսօր ամեն ինչ արվում է, որպեսզի մենք չունենանք այն հերոսներին, որոնցով սերունդ կմեծացնենք։ Որ կողմ նայում ես՝ կա՛մ դատվում են, կա՛մ խոսվում է, որ դեռ կդատեն․ սա ուղղակի խայտառակություն է։ Այսպիսի բան անել չի կարելի։ Եթե ասելիք ունեին, կարող էին առանձին հանդիպել զինվորականների հետ, ներքին կարգով այդ հարցը լուծեին։ Իսկ հիմա նույնիսկ հասկանալի չէ, թե ինչու է փակ այս դատավարությունը», – ասաց Հրանտ Թոխատյանը։

Դերասանի խոսքով՝ անկախությունից ի վեր՝ Հայաստանում երկու ինստիտուտ է եղել, որոնք համարվել են կայացած. եկեղեցին և բանակը։

«Վերջին տարիներին այս երկու ինստիտուտն էլ ամեն կերպ քարկոծվում է։ Սա արվում է նրա համար, որպեսզի բանակի հեղինակությունը հնարավորինս հավասարեցնեն «պլինտուսի» մակարդակի։ Այդպիսի բան անել չի կարելի», – ասաց դերասանը։

Նյութն՝ այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.