Խաչերթ Ստեփանակերտում ի հիշատակ պատերազմներում նահատակված հերոսների

Խաչերթ Ստեփանակերտում ի հիշատակ պատերազմներում նահատակված հերոսների

Այսօր ՝ մայիսի 9-ին , Ստեփանակերտում կազմակերպվել էր հանրահավաք , խաչերթ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր։Այսօր նաև Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում այսօր տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում նահատակված հերոսների։

Հոգեհանգստյան կարգից հետո մեկնարկել է խաչերթ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:
Երիտասարդներն իրենց ձեռքում պահել են 44–օրյա պատերազմում զոհված հերոսների լուսանկարները։
Հանրահավքին ներկա էր նաև Ռուբեն Վարդանյանը և այլ քաղաքական գործիչներ։
Ռուբեն Վարդանյանը հանդես եկավ ոգեկոչման խոսքով ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում նահատակված հերոսների։ Նա և մյուս քաղաքական գործիչները իրենց ելույթներով դիմելով ժողովրդին , խոսում էին ապագայի մասին , այն ապագայի որն ունի Արցախը։ ԵՎ որ պետք է պայքարել հանուն այդ ապագայի։
Վարդանյանն իր խոսքում նշեց , որ այդ ամբողջ ընթացքում կարևոր է , որ Հայաստանը լինի արցախցու կողքին այս դժվարին կացության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published.