Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այսօր այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին:
Գլխավոր դատախազը ծաղիկներ է խոնարհել Հայրենականի մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ