Հույս ունենք, որ Ալեն Սիմոնյանը այցն Անկարա կնպաստի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը․ Բաբկեն Թունյան

Հույս ունենք, որ Ալեն Սիմոնյանը այցն Անկարա կնպաստի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը․ Բաբկեն Թունյան

Երևանում տեղադրված «Նեմեսիս» հուշարձանի հետ կապված հարցը քննարկման առարկա է դարձել ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփի հանդիպմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին հայտնեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Բաբկեն Թունյանն ասուլիսում՝ ամփոփելով մայիսի 4-5 Անկարայում տեղի ունեցած նիստի արդյունքները:

Նիստի օրակարգը հագեցած է եղել, քննարկվել են տարբեր հարցեր:

Հայկական պատվիրակության անդամ Գևորգ Պապոյանը նշեց՝ կազմակերպությունը տնտեսական բնույթի է, բայց տարբեր երկրների միջև կան կոնֆլիկտներ, և նաև դրա պատճառով տնտեսական օրակարգը մղված է երկրորդ պլան, և երկրներն ավելի շատ քաղաքական հարցեր են քննարկում:

Նիստին մասնակցել է նաև ԱԺ նախագահը՝ երկրների խորհրդարանների խոսնակների հանդիպմանը: Ըստ Բաբկեն Թունյանի՝ Ալեն Սիմոնյանի այցը Թուրքիա բավականին կարևոր փաստ է: «Եվ հույս ունենք, որ դա կնպաստի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ չնայած այն բոլոր բարդ խնդիրներին ու մարտահրավերներին, որ մեր առջև ծառացած են»,-ասաց Թունյանը:

Պատգամավորը նաև անդրադարձավ հարցին, թե նիստի շրջանակում արդյոք քննարկվե՞լ է Երևանում «Նեմեսիս» հուշարձանի հարցը, որի տեղադրումը Թուրքիայում մեծ արձագանք էր ստացել, Թուրքիան դրանից հետո անգամ փակեց օդային տարածքը՝ Հայաստանից երրորդ երկրներ թռիչքների համար։

Մանրամասն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.