Բրյուսելում նախատեսված բանակցություններին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մայիսի 19-ին նախատեսված են բանակցություններ նաեւ ԱԳ նախարարների մակարդակով: Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ հավելելով, որ բանակցությունների սեղանին խաղաղության պայմանագրի տեքստն է:
Հարցին, թե ի՞նչ փուլում են բանակցությունները, փոխնախարարը պատասխանեց. «Դուք տեղյակ եք հայտարարություններին, որոնք եղան վաշինգտոնյան բանակցությունների փուլից հետո: Որևէ նոր բան, քան կա ԱԳՆ տարածած հաղորդագրություններում, ասել չեմ կարող»: