Հայկական կողմը չի կիրառում իրանական ԱԹՍ–ներ. Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում

Հայկական կողմը չի կիրառում իրանական ԱԹՍ–ներ. Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում

Սոթքի դիրքերի ուղղությամբ կրակոցները շարունակվում են։
 Հայկական կողմը չի կիրառում իրանական ԱԹՍ–ներ, Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Տեղեկացվում է, որ ժամը 08:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
«Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը։ՀՀ ԶՈւ սպառազինության մեջ, ինչպես նախորդիվ հայտնել ենք, իրանական անօդաչու թռչող սարքեր չկան»,–ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published.