Գյուղի վրա չեն կրակել. Սոթքի բնակիչ

Գյուղի վրա չեն կրակել. Սոթքի բնակիչ

Սոթք գյուղի բնակչի խոսքով` իրենք լսում են կրակոցների ձայները։
 Ադրբեջանական կողմը կրակում է դիրքերի ուղղությամբ, ոչ թե Սոթք գյուղի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց գյուղացիներից մեկը։
«Առավոտյան կրակոցներ լսում էինք դիրքերի ուղղությամբ, բայց գյուղի վրա չեն կրակել»,– ասել է նա։
Հիշեցնենք` ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 3 վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

Leave a Reply

Your email address will not be published.