Արցախից հեմոդիալիզ ստացող 10 քաղաքացի հրաժարվել է տեղափոխվել Հայաստան

Արցախից հեմոդիալիզ ստացող 10 քաղաքացի հրաժարվել է տեղափոխվել Հայաստան

Այսօր Արցախի Հանրապետությունից 10 բուժառու, ովքեր ստանում են ծրագրային հեմոդիալիզ, ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Արցախի հանրային հեուստատեսությունը հայտնում է, որ հեմոդիալիզ ստացող 10 արցախցիներ հրաժարվել են տեղափոխվել Երևան։

 

Նշվում է, որ ոմանք ընտանեկան պայմաններից ելնելով են նման որոշում կայացրել, ոմանք էլ չեն մոռացել Հակարիի կամրջի ապօրինի անցակետում հուլիսի 29-ին տեղի ունեցածը, երբ Ադրբեջանն առևանգել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ բուժման նպատակով Երևան մեկնող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Մասնագետները զգուշացրել են, որ դեղերի բացակայության դեպքում նրանք մնալու են առանց բուժման, նրանք գիտեն, թե այդ ամենն ինչով կարող է ավատվել։

 

Ունեցած սուղ միջոցներով Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոնի» հեմոդիալիզի բաժինը կարող է Արցախում մնացած հիվանդների հեմոդիալիզն ապահովել ևս երկու շաբաթ։

Leave a Reply

Your email address will not be published.