ՊԵԿ-ը 59 միլիոն դրամով տուգանել է 97 հարկ վճարողի

ՊԵԿ-ը 59 միլիոն դրամով տուգանել է 97 հարկ վճարողի

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:

2023 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 97 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում:

Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին, ընդհանուր առմամբ առաջադրվել է 59 մլն դրամի չափով տուգանք:

 

Leave a Reply

Your email address will not be published.