Դաշտավանի վնասված կամրջի հատվածում մեքենաները երթևեկելու են մեկ ուղեմասով

Դաշտավանի վնասված կամրջի հատվածում մեքենաները երթևեկելու են մեկ ուղեմասով

Հ-13, /Մ-3/ (Վաղարշապատ) – Մասիս – /Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Դաշտավան բնակավայրում գտնվող վնասված կամրջի հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով կատարվել է երթևեկության կազմակերպման սխեմայի փոփոխություն։

Ինչպես տեղեկացնում են ճանապարհային դեպարտամենտից, մեքենաները երթևեկելու են մեկ ուղեմասով։ Կամրջի հատվածում սահմանվել է անցման հերթականություն։

Leave a Reply

Your email address will not be published.