Հուշագիր է ստորագրվել Կապանի համայնքապետարանի և Մոսկվայի Հարավային վարչական շրջանի աշխատակազմի միջև

Հուշագիր է ստորագրվել Կապանի համայնքապետարանի և Մոսկվայի Հարավային վարչական շրջանի աշխատակազմի միջև

Կապանի Մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն՝ Կապանի համայնքապետարանի և Մոսկվա քաղաքի Հարավային վարչական շրջանի աշխատակազմի միջև։ Հայտնում են Կապանի համայնքապետարանից:

Հուշագիրը ստորագրել են համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և Մոսկվա քաղաքի Հարավային վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Ալեքսեյ Երոշինը։ Այն հիմնված է բարեկամության և համագործակցության հարաբերությունների վրա։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, մշակել և իրականացնել տարաբնույթ նախագծեր։

Leave a Reply

Your email address will not be published.