Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

գոստոսի 21-ին, ժամը 15:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Մ․ Գ․) և «Volkswagen» (վարորդ՝ Ն․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն․ Գ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները»,- ասվում է ՆԳՆ ՓԾ հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published.