Դանիան 2024 թվականին կավելացնի Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի զարգացման համար հատկացվող օգնության չափը։ Այս մասին ասվում է Դանիայի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Նախարարության տվյալներով՝ հաջորդ տարի 1,5 միլիարդ կրոն (ավելի քան 217 միլիոն դոլար) կհատկացվի «Ուկրաինայում քաղաքացիական նախաձեռնությունների զարգացմանը» և Վրաստանում ու Մոլդովայում «ժողովրդավարացման գործընթացներին աջակցելու համար»։ Այս տարի Դանիայի կառավարության ծախսերի այս հոդվածը կազմում է 1,2 մլրդ կրոն (մոտ 173,6 մլն դոլար)։
ԱԳՆ-ի տվյալներով՝ նախատեսվում է օգնություն հատկացնել Ուկրաինային «երկրի արագ վերականգնման» համար, այդ թվում՝ կարևոր ենթակառուցվածքային օբյեկտները։
ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ Դանիայի կառավարությունը ստանձնել է Նիկոլաև քաղաքի հովանավորությունը՝ օգնելով վերականգնել և վերանորոգել բնակելի շենքերը, դպրոցները, բժշկական հաստատությունները, ջրամատակարարման և ջերմամատակարարման օբյեկտները։