Արցախի Հանրապետության նախագահի ընտրության հարցով Արցախի ԱԺ նիստի օր առայժմ նշանակված չէ: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին ԱՀ ԱԺ լրատվության ծառայությունից:
ԱԺ-ից հաղորդեցին, որ նիստի օրը 7-10 օրվա ընթացքում է նշանակվելու:
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՀ նախագահի պաշտոնից: Պաշտոնից ազատվել է նաեւ ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, այդ պաշտոնին նշանակվել է Սամվել Շահրամանյանը՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։