Կոչ ենք անում հանրությանը՝ չտրվել սադրանքների լրացուցիչ լարվածությունից ու անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար. Արցախի նախագահի աշխատակազմ

Կոչ ենք անում հանրությանը՝ չտրվել սադրանքների լրացուցիչ լարվածությունից ու անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար. Արցախի նախագահի աշխատակազմ

Արցախի տեղեկատվական շտաբը տարածել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի հայտարարությունը.

 

«Հարգելի՛ հայրենակիցներ,

 

Հայտնում ենք, որ Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թ. դեկտեմբերի 13-ի«Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների և ժամանակավոր սահմանափակումների մասին» ՆՀ-1792-Ն հրամանագրի 4-րդ կետի համաձայն՝ սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը:

 

Հավաքներ կազմակերպել թույլտրվում է բացառապես Արցախի Հանրապետության կառավարության կողմից և հետևյալ դեպքերում՝

 

1) Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերին.

2) Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով:

 

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ցանկացած հավաք, որը չի համապատասխանում սույն հրամանգրի պահանջներին, դիտվելու է անօրինական, և մասնակիցները ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության:

 

Ուստի, կոչ ենք անում հանրությանը՝ չտրվել սադրանքների լրացուցիչ լարվածությունից ու անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար:

 

ԱՀ պետական լիազոր մարմինները, իրենց իրավասության շրջանակներում, ձեռնարկելու են բոլոր անհրաժեշտ միջոցները Հանրապետությունում սահմանադրական ու հանրային կարգը պահպանելու և անօրինական գործողություններ թույլ չտալու ուղղությամբ»։

Leave a Reply

Your email address will not be published.