Հայաստանից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է նպաստել կողմերի միջև վստահության ամրապնդմանը. Էդմոն Մարուքյան

Հայաստանից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է նպաստել կողմերի միջև վստահության ամրապնդմանը. Էդմոն Մարուքյան

Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է նպաստել կողմերի միջև վստահության ամրապնդմանը։ Այս մասին X-ում գրառում է արել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Նա հիշեցրել է, որ 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ռազմական ագրեսիայի արդյունքում հայկական կողմից զոհվել է ավելի քան 200 մարդ, շատերը վիրավորվել են։

«Մինչ այսօր մոտ 150 քառ. կմ. Հայաստանի ինքնիշխան տարածքը մնում է օկուպացված, և, չնայած միջազգային հանրության պահանջներին, Ադրբեջանի զինված ուժերը դուրս չեն եկել դրանցից։

Ադրբեջանցի զինվորականները պետք է լքեն Հայաստանի ինքնիշխան տարածքը, իսկ գերիները՝ ազատ արձակվեն» , – գրել է Մարուքյանը։

Leave a Reply

Your email address will not be published.