Իշխանության սխալ և կիսատ բարեփոխումների պատճառով քաղաքը նորից կանգնել է աղբահանության խնդրի առջև. Դավիթ Խաժակյան

Իշխանության սխալ և կիսատ բարեփոխումների պատճառով քաղաքը նորից կանգնել է աղբահանության խնդրի առջև. Դավիթ Խաժակյան

Կայացավ սեպտեմբերի 17-ի՝ Երևանի ավագանու ընտրություններում նախընտրական ցուցակները գլխավորող և քաղաքապետի պաշտոնին հավակնող առաջին համարների նախընտրական գլխավոր հեռուստաբանավեճը, որի ընթացքում ԼՀԿ քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը (քվեաթերթիկ 11) հեռուստադիտողներին ներկայացրեց իր կենսագրությունը և նշեց գլխավոր մոտիվացիան, թե ինչու է առաջադրել է իր թեկնածությունը։

«Հեռուստաբանավեճի ընթացքում Խաժակյանը պրոֆեսոնալ կերպով կարողացավ կարճ ժամանակահատվածում խոսել իր ծրագրային հիմնական դրույթների՝ համատիրությունների վերացման, սեփական տների կարգավիճակի անհապաղ օրինականացման և քաղաքի բեռնաթափման հստակ լուծումների մասին։

Միևնույն ժամանակ Դավիթ Խաժակյանը իշխանությանը հիշեցրեց իրենց սխալ և կիսատ բարեփոխումների մասին, որոնց պատճառով քաղաքը նորից կանգնել է աղբահանության խնդրի առջև, իսկ հանրային տրանսպորտի թարմացված շարժակազմը չի ապահովել համակարգի ամբողջական բարեփոխումը, որովհետև իրականացվել է ոչ ճշգրիտ և թերացումներով»,-ասված է ԼՀԿ-ի հաղորդագրության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published.