Ավանում ՔՊ-ի ակտիվիստները հարվածներ էին հասցրել վարչապետի հասցեին վատ արտահայտված քաղաքացուն. «Ականատես» դիտորդական առաքելություն

Ավանում ՔՊ-ի ակտիվիստները հարվածներ էին հասցրել վարչապետի հասցեին վատ արտահայտված քաղաքացուն. «Ականատես» դիտորդական առաքելություն

«Իրավապահներին հաղորդում ենք ներկայացրել դեպքով, երբ առցանց գովզդային ընկերությունը մեկ ժամը 1000 դրամ դրույքաչափով աշխատանքի է հրավիրել երիտասարդ աղջիկների, որպեսզի վերջիններս մասնակցեն հավաքներին»,-հայտնեց «Ականատես» դիտորդական առաքելության իրավաբան Դավիթ Գյուրջյանը և պարզաբանեց, որ նյութապես շահագրգռելով հավաքին մասնակից հավաքագրելը  քրեորեն պատժելի արարք է գնահատվում:

Իրավաբանը տեղեկացրեց, որ ծանոթ են այդ դեպքով ՔՊ-ի հակադարձումներին, բայց այդ գործողություններում  միևնույնն է կան քրեորեն պատժելի արարքներ, առավել ևս, որ կան փաստեր՝ այդ հանրահավաքներին անձանց խումբը ժամավճարով թռուցիկներ է բաժանել՝ նույն ՔՊ-ի շապիկները հագած:

Գյուրջյանը հայտնեց,որ իրավապահներին հաղորդում է ուղղարկվել նաև «Ապրելու երկիր» կուսակցության բաժանված նվեր-քարտերի դեպքով:

«Նման ահազանգ ենք ունեցել և ստացել այդպիսի մի քարտ: Դրա հետքերով դիտորդական առաքելությունը գնցել և ճշգրտող զանգ է կատարել, որպեսզի կուսկցության ներկայացուցչից պարզի, թե ինչ է ենթդրում այդ նվեր-քարտը, արդյոք որևէ նվեր կամ նյութական բարիք սպասվում է, որին դրական պատասխան է եղել: Պարազպես չի պարզաբանվել, թե կոնկրետ ինչ նվերի մասին է խոսքը, բայց հավաստիացվել է, որ նման նվեր կլինի ընտրություններից հետո»,- հայտարարեց Գյուրջյանը՝ չբացառելով, որ հետագայում կարող է հակափաստարկներ բերեն, թե դրանք սիմվոլիկ բնույթ են կրում:

Նա հայտնեց, որ այդ դեպքով էլ ընտրակաշառքի կամ արգելված բարեգործության մասին կարող է խոսք գնալ:

Գյուջյանը նաև տեղեկացրեց, որ մեկ հաղորդում էլ եղել է ՔՊ-ի կողմնակիցների կողմից «Ականատես» դիտորդական առաքելության լուսանկարչին չարգելված վայրում լուսանկարելուն խոչընդոտելու փստով, երբ նույնիսկ վերջինիս բեյջն են վերցրել:

«Այս ընթացքում դրսևորվել է ՔՊ-ի համակիրների ագրեսիվությունը, երբ Ավանում տեղի ունեցած երթի ժամանակ, բնակիչներից մեկը դուրս գալով շքամուտքից, բղավել էր որոշակի վիրավորական արտահայտություն վարչապետի հանդեպ և իրեն բռնության էին ենթարկել, հարվածներ էին հասցրել: Դրանից հետո, իհարկե , համակիրներին մոտեցել են ոստիկանները և իրենք հեռացել էին այդտեղից»,-հավելեց «Ականատես»-ի երկարաժամկետ դիտորդների համակարգող Լևոն Չուկակլյանը՝ ընդգծելով ՔՊ-ի համակիրների անհանդուրժողականությունը իրենց ուղղված քննդատությանը:

Leave a Reply

Your email address will not be published.