Կրակում են, գնդակոծում են. Մետաքսե Հակոբյան

Կրակում են, գնդակոծում են. Մետաքսե Հակոբյան

«Կես ժամ է՝ Ստեփանակերտի վրա գնդակոծում են»,-այս մասին NEWS.am-ին ասել է ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Պատերազմ է: Երեխեքս դպրոցում են: Մոտ կես ժամ է՝ կրակում են: Գնդակոծում են: Կապ չկա, չենք կարողանում կապի դուրս գալ: Բոլորը երեխեքին կորցրել ենք, ավտոմեքենաներ չկան, որ գնանք վերցնենք դպրոցից »,- պատմել է պատգամավորը:

Ավելի վաղ գնդակոծության մասին հաղորդել էր նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում «տեղային հակաահաբեկչական միջոցառումներ» են իրականացվում։

Leave a Reply

Your email address will not be published.