ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Թելեգրամի իր ալիքում գրում է.
«Լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ ադրբեջանական կողմն իբր «նախապես» զգուշացրել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում այսօրվա «հակաահաբեկչական գործողության» մասին։ Սա իրականությանը չի համապատասխանում։ Տեղեկությունը ռուսական զորախմբին է փոխանցվել ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ»։
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել էին. «Ղարաբաղում սկսել են տեղային հակաահաբեկչական միջոցառումներ ադրբեջանցի զինծառայողների անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը տեղեկացված է»։
Արցախի պատպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։