Հայաստանի կառավարության նպատակը Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ. Փաշինյան

Հայաստանի կառավարության նպատակը Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ. Փաշինյան

«Որոշակի հույսեր կան հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ, չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն ԼՂ»,-ՀՀ գործադիրի նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը

 

Նա ասաց, որ ավելի մանրամասն չի կարող ասել, որովհետև կան որոշակի պայմանավորվածություններ, որոնց իրագործումը այդ պահին պետք է մեկնարկի:

 

«Կմեկնարկի՞, թե՞ ոչ` չեմ կարող ասել, բայց որ կան որոշակի պայմանավորվածություններ, դա հստակ է»,-հայտարարեց Փաշինյանը:

 

Նա նաև հայտնեց, որ ԼՂ բնակիչները կարող են Հայաստան գալ այն պայմաններում, երբ արձանագրվի նրանց՝ Լեռնային Ղարաբաղում մնալու անհնարինությունը:

 

«Այո, մենք գնահատում ենք, որ այս պահին կա այդ անհնարինությունը, եթե իրավիճակը չբարելավվի՝ այդ խնդիրն, իհարկե, բոլորիս օրակարգում կլինի»,-ասաց Փաշինյանը և տեղեկացրեց, որ դեռևս սեպտեմբերի 19-ին հանձնարարական է տվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, որպեսզի կառավարության գործընկերների հետ նրանց համար 40 հազար տեղ կեցության վայր նախապատրաստեն:

 

Նա հայտարարեց, թե Հայաստանի կառավարության նպատակը Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ։

 

«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր հայրենակիցներն ապրեն իրենց տներում առանց վախի ու արժանապատիվ»,-ասաց Փաշինյանը։

Leave a Reply

Your email address will not be published.