ԱԱ. Սլավիկ Գալստյանը 10:0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին

ԱԱ. Սլավիկ Գալստյանը 10:0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ) 1/8 եզրափակիչում 10։0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին՝ Մուրատ Ֆիրադին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Գևորգ Թադեւոսյանը 1/8 եզրափակիչում պարտվեց աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի և Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, Շվեդիայի ներկայացուցիչ Ալեքս Կեսիդիսին:

Նշենք, որ այսօր կմեկնարկեն նաև քառորդ եզրափակիչները:

Աշխարհի առաջնությունը ըմբիշների առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարն է: Հայաստանի հավաքականից Փարիզի Օլիմպիական խացերի ուղեգրեր են արդեն նվաճել Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը:

Leave a Reply

Your email address will not be published.