Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքում է. արցախցիների մասով շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքում է. արցախցիների մասով շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Սոցիալական ցանցերի վրացական տիրույթում շրջանառվում են Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական հարձակման հետևանքով Հայաստան տեղափոխված հայերի` ՀՀ-ից դուրս այլ վայրեր հնարավոր վերաբնակեցման մտադրությունների վերաբերյալ կեղծ տեղեկություններ, տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքում է նմանօրինակ մտացածին ստահոդ լուրերը և դատապարտում դրանց տարածումն ու թեմայի էժանագին շահարկումները՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի և հայ ժողովրդի համար այս ծանր պահին։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում Արցախից տեղահանվածներին Հարավային Օսիայում և Աբխազիայում բնակեցնելու մասին։

Leave a Reply

Your email address will not be published.