ԼՂ-ում պայթյունի հետևանքով 7 տուժած արդեն Այրվածքաբանության կենտրոնում է

ԼՂ-ում պայթյունի հետևանքով 7 տուժած արդեն Այրվածքաբանության կենտրոնում է

Լեռնային Ղարաբաղում  պայթյունի հետևանքով 7 տուժած  արդեն ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» է:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահին նրանք անցնում են հետազոտություններն ու ստանում անհրաժեշտ բուժում:

Բժիշկները 4-ի առողջական վիճակը գնահատում են ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 3-ը այրվածքային բաժանմունքում են, առողջական վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն:

Leave a Reply

Your email address will not be published.