Պեսկովը՝ Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական անցակետում կալանավորելու մասին

Պեսկովը՝ Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական անցակետում կալանավորելու մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկություն չունի, որ Արցախի Հանրապետության (ԼՂՀ) նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանը ձերբակալվել է Հայաստանի  Սյունիքի մարզի Գորիս քաղաք մեկնելու փորձի ժամանակ։

Պեսկովի ճեպազրույցն՝ ստորև.

-Կրեմլում գիտե՞ն, որ Վարդանյանին ձերբակալել են Ադրբեջանի սահմանին։

-Ոչ, ճիշտն ասած, ես նման տեղեկություն չունեմ, այս մասին ոչինչ ասել չեմ կարող։ Ամեն դեպքում, նա ՌԴ քաղաքացի է, ունի ՌԴ քաղաքացիություն, ուստի այս կամ այն կերպ պետք է տեղեկություն ստանանք, եթե կալանավորում է եղել։ Սա սովորական պրակտիկա է: Իհարկե, մենք պաշտպանելու ենք նրա իրավունքները։

-Ժամանակին տեղեկություններ կային, որ նա հրաժարվել է քաղաքացիությունից։

– Ես այստեղ վստահ չեմ, ուստի չեմ համարձակվում ստույգ մեկնաբանել, բայց նա ունեցել է դա, եթե նա հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունը, ապա դա այլ հարց է: Վախենում եմ, որ սխալվեմ, չգիտեմ, թե նրան բերման են ենթարկել, թե ոչ, չգիտեմ՝ ով է բերման ենթարկվել, առհասարակ կալանավորվել է, ունի՞ Ռուսաստանի քաղաքացիություն:

Leave a Reply

Your email address will not be published.