Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 25 ավտոբուսներ երեկ ուշ երեկոյան ուղևորվել են և այժմ Խնձորեսկում են

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 25 ավտոբուսներ երեկ ուշ երեկոյան ուղևորվել են և այժմ Խնձորեսկում են

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Կոռնիձորից մարզեր տեղափոխելու համար Երևանի քաղաքապետարանը շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ թվով 25 ավտոբուսներ երեկ ուշ երեկոյան ուղևորվել են և այժմ գտնվում են Խնձորեսկում: Մեր հայրենակիցներին տեղափոխելու դժվարություններով պայմանավորված՝ ավտոբուսները մեկնելու են ԼՂ՝ վերջիններիս մուտքը ՀՀ կազմակերպելու համար:

Ավտոբուսների առաջին խմբաքանակը Կոռնիձոր էր մեկնել սեպտեմբերի 25-ին և արդեն հասցրել է մարդկանց որոշ խմբեր տեղափոխել Կոտայքի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզեր:

Leave a Reply

Your email address will not be published.