Երկրաշարժ Իրան՝ Մակու քաղաքից 23 կմ հյուսիս-արևելք. զգացվել է Հայաստանում

Երկրաշարժ Իրան՝ Մակու քաղաքից 23 կմ հյուսիս-արևելք. զգացվել է Հայաստանում

Նոյեմբերի 13-ին, ժամը 18:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:58-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.48⁰ և արևելյան երկայնության 44.62⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Մակու քաղաքից 23 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

 

Երկրաշարժը զգացվել է Արարատի և Վայոց ձորի մարզերում՝ 3-4 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Leave a Reply

Your email address will not be published.