Wildberries-ը հայտարարում է նոր փոփոխության մասին

Wildberries-ը հայտարարում է նոր փոփոխության մասին

Առցանց մանրածախ վաճառքով զբաղվող Wildberries-ը կնվազեցնի ապրանքը վերադարձնելու դեպքում գումարի հետփոխանցման  ժամկետը։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Ըստ Wildberries-ի, ժամանակի կրճատումը հատկապես կարևոր է վաճառքի բարձր սեզոնի ընթացքում: Գումարը կվերադարձվի մեկից երկու օրվա ընթացքում, եթե ապրանքը վերադարձվի պատվերի ստացման այն կետ, որտեղից վերցրել է պատվերը։

«Որպեսզի ապրանքը վերադարձնելու դեպքում հաճախորդի քարտին ավելի արագ հետփոխանցվի գումարը, նոյեմբերի 19-ից ապրանքը պետք է վերադարձվի միայն պատվերի ստացման վայրում»,- հայտնում են ընկերությունից։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ընկերությունից պարզաբանել են, որ դա վերաբերում է միայն այն դեպքերին, երբ գնորդը վերցրել և վճարել է ապրանքը, իսկ որոշ ժամանակ անց որոշել է վերադարձնել։

Համաձայն վիճակագրության, հաճախորդների մասնաբաժինը, ովքեր գնումները վերադարձնում են այլ վայրեր, որտեղից չեն ստացել պատվերը, կազմում է մոտ 6 տոկոս: Նման դեպքերում գումարի վերադարձման ժամկետը կնվազի միջինը երեքից չորս օրով։

Leave a Reply

Your email address will not be published.