ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները գործնական աշխատանքների միջոցով ծանոթացել են մասնագիտական այրման ախտանիշներին

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները գործնական աշխատանքների միջոցով ծանոթացել են մասնագիտական այրման ախտանիշներին

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են․

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր՝ նոյեմբերի 24-ին, մասնակցել է Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ կազմակերպված դասընթացի:

«Մասնագիտական այրում» խորագրով միջոցառման նպատակն էր զարգացնել աշխատակիցների ճգնաժամային իրավիճակներում աշխատելու կարողություններն ու հմտությունները:

Դասընթացի շրջանակներում աշխատակազմի ներկայացուցիչները գործնական աշխատանքների միջոցով  ծանոթացել են մասնագիտական այրման ախտանիշներին, ուսումնասիրել դրանց դեմ պայքարի և կանխարգելման եղանակները։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացումը կրում է շարունակական բնույթ»:

Leave a Reply

Your email address will not be published.