Ալեքսանդր Պետրակովը հաշվետվություն է ներկայացրել ՀՖՖ գործկոմին

Ալեքսանդր Պետրակովը հաշվետվություն է ներկայացրել ՀՖՖ գործկոմին

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայումկայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը:

Օրակարգում ընդգրկված էր 1 հարց` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հաշվետվությունը Եվրո-2024-ի ընտրական փուլում կատարված աշխատանքի վերաբերյալ:
ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները հնարավորություն ստացան հարցեր ուղղելու գլխավոր մարզչին: Պետրակովը հանգամանորեն պատասխանեց բոլոր հարցերին:

ՀՖՖ Գործկոմի անդամները հաջողություն մաղթեցին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչին հաջորդ տարվա ընթացքում:

Leave a Reply

Your email address will not be published.