ՊՆ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել

ՊՆ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել

Դեկտեմբերի 4-ին` ժամը 02։50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Հ.-ն։

 

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Այս պահի դրությամբ վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

 

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։

Leave a Reply

Your email address will not be published.