Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին. չի մասնակցի նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը

Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին. չի մասնակցի նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին եւ 16-րդ լիագումար նիստին: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

 

«Նիստերին չի մասնակցի նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Մոսկվա չմեկնելն այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրավոր հաստատել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին ուղղված պաշտոնական նամակով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published.