Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը հենց այն դրական քայլն է, որն անհրաժեշտ է խաղաղության ճանապարհին. ԵԱՀԿ նախագահ

Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը հենց այն դրական քայլն է, որն անհրաժեշտ է խաղաղության ճանապարհին. ԵԱՀԿ նախագահ

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը որակել է որպես դրական քայլ՝ կայուն խաղաղության ճանապարհին:  Բույար Օսմանին նման դիրքորոշում է հայտնել X-ի իր միկրոբլոգում գրառմամբ:

«Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը հենց այն դրական քայլն է, որն անհրաժեշտ է կայուն խաղաղության ճանապարհին։ ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել՝ որպես շարունակական երկխոսության հարթակ և որպես պայմանագրերի իրականացման գործընկեր»,-նշել է ԵԱՀԿ գործող նախագահը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը դեկտեմբերի 7-ին հրապարակել էին համատեղ հայտարարություն։

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ  Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողիիսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի։

Leave a Reply

Your email address will not be published.