Իրանը Ռուսաստանի հետ տեղեկատվական անվտանգության ոլորտի համաձայնագիր է նախապատրաստում

Իրանը Ռուսաստանի հետ տեղեկատվական անվտանգության ոլորտի համաձայնագիր է նախապատրաստում

Իրանի Իսլամական խորհրդատվական խորհուրդը (խորհրդարան) հավանություն է տվել Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի զեկույցի բովանդակությանը, որը վերաբերում է տեղեկատվական անվտանգության ոլորտում Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության համաձայնագրի մասին օրինագծին: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին տեղեկացնում է IRNA-ն։

«Հիմք ընդունելով այս օրինագծի միասնական հոդվածը՝ հաստատվել է Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը՝ ներառյալ ներածություն, 9 հոդված, հավելվածը և փաստաթղթերի փոխանակման թույլատվությունը»,-ասված է հաղորդագրությունում։

Գործակալության տվյալներով՝ կիրակի օրը Իրանի խորհրդարանի բաց նիստում քննարկվել է Ազգային անվտանգության հանձնաժողովի զեկույցը Թեհրանի և Մոսկվայի միջև համագործակցության այս համաձայնագրի օրինագծի վերաբերյալ, որի ընդհանուր բովանդակությունը հաստատվել է 180 կողմ՝ 27 դեմ ձայներով։

Հանձնաժողովի խոսնակ Աբոլֆազլ Ամուիի խոսքով՝ երկու երկրների համագործակցությամբ օրինագիծը կարող է լուծումներ առաջարկել՝ հակազդելու պետությունների դեմ կիբերտարածությունում առաջացող սպառնալիքներին։

Leave a Reply

Your email address will not be published.